Էս իրաքցիները, ոնց որ բան չեն հասկանում, թե ինչպես կարելի է իրենց երեխաներին սպանողների հետ «խաղաղության դարաշրջան» բացել․ Աբովյան

Կտրուկ սրվեց իրավիճակը Իրաքում։

Բաղդադում մարդիկ ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք և փաստացի գրավել են այդ երկրի պառլամենտը։

Զուգահեռ վանկարկում են հակաթուրքական կարգախոսներ և այրում են թուրքական դրոշներ։

Իսկ օրեր առաջ պաշտոնական Բաղդադը հետ է կանչել Անկարայում հավատարմագրված Իրաքի դեսպանին։

Հիշեցնենք, որ իրավիճակը սրվեց այն պահից, երբ թուրքական օդուժը ռմբակոծեց իրանամետ իրաքցիների բնակավայրերը, որի արդյունքում զոհվեց ութ խաղաղ բնակիչ։

Էս իրաքցիները, ոնց որ բան չեն հասկանում, թե ինչպես կարելի է իրենց երեխաներին սպանողների հետ «խաղաղության դարաշրջան» բացել կամ, առհասարակ, ինչպես կարելի է թուրք մարդասպանների հետ «բարիշել»… տարօրինակ մարդիկ են այս իրաքցիները։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից