Արմեն Աշոտյանը հանդիպել է ուսանողների հետ, քննարկել են կրթության ոլորտի հարցեր

Հանրապետականի ուսանողական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր հանդիպել եմ մի խումբ ուսանողների հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Քննարկել ենք կրթության ոլորտին վերաբերող բազմաթիվ խնդիրներ։

Շնորհակալ եմ ձեր մասնակցության, սուր հարցերի, անկեղծության եւ հայրենասիրության համար»,-գրել է նա։