ՌԴ պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերի՝ ռադիոակտիվ պահեստը պայթեցնելու պլանների մասին.
Ուկրաինայի անվտանգության ուժերը Դոնեցկում ռադիոակտիվ և քիմիական թափոնների պահեստարաններ են ականապատել և պլանավորում են դրանք պայթեցնել նահանջի ժամանակ, ասել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինովկայում ուկրաինացի ազգայնականները ականապատել են կապարի արտադրության մետալուրգիական ձեռնարկության ռադիոակտիվ և քիմիական թափոնների պահեստը, որը նրանք նախատեսում են պայթեցնել քաղաքից նահանջելիս»,- նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները հերթական սադրանքն են՝ ուղղված ռուս զինծառայողներին վարկաբեկելուն, նշել է գեներալը։
Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները ռադիացիոն վտանգավոր օբյեկտում սադրանք են պատրաստել՝ մեղադրելու ռուս զինծառայողներին տարածքի ռադիոակտիվ աղտոտման վտանգ ստեղծելու մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

