Իրանն արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունը տալիս է հարևաններին. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլահիանը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը գնում է դեպի հարևանների հետ հարաբերությունների ամրապնդում՝ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն տալով հարևաններին»։ Գրում է ParsToday-ը:

Երեքշաբթի օրն Աբդոլահիանը Թվիթերում գրել է. «Իրանը սեղմում է համագործակցությունն ընդլայնելու նպատակով մեկնված ձեռքերը»:

Նա հավելել է. «Իրանն ընդգծում է տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը անվտանգության ու կայունության հաստատման և տարածաշրջանի բարգավաճման և համապարփակ տնտեսական զարգացման ուղղությամբ կառուցողական ու արդյունավետ համագործակցության հաստատման գործում»։

Իրանի արտաքին գործերի նախարարը երեկ երեկոյան Թեհրանում Աստանայի գործընթացի առաջնորդների 7-րդ հանդիպման նախօրեին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Թեհրանում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումները հնարավորություն են առավել ամրապնդելու հարաբերությունները, զարգացնելու տնտեսական համագործակցությունը, կենտրոնանալու տարածաշրջանի անվտանգության վրա քաղաքական լուծման ստվերում, խուսափել պատերազմից և ապահովել պարենային անվտանգությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դինամիկ դիվանագիտության կենտրոն է»: