Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները Սիրիայի իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, հայտնել Է Վլադիմիր Պուտինը:

Համատեղ փաստաթղթում սահմանված է, որ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով։ Հերթական խորհրդակցությունները պետք է անցկացվեն մինչեւ տարեվերջ, իսկ հաջորդ գագաթաժողովը որոշվել է անցկացնել Ռուսաստանում: