Առանց հատուկ գործողության էլ ՆԱՏՕ-ն ինքը պատերազմ կսկսեր Ղրիմի համար․ Խամեինի

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չկանգնեցներ ՆԱՏՕ-ի գործողություններն Ուկրաինայում, ապա որոշ ժամանակ անց այդ դաշինքն ինքը պատերազմ կսկսեր Ղրիմի պատրվակով:

Երեքշաբթի նախագահ Պուտինը մեկօրյա այցով գտնվում է Թեհրանում։ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, ինչպես նաեւ հացահատիկի արտահանման հետ կապված իրադրությունը: Այժմ ընթանում է նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք քննարկում են սիրիական խնդիրը։

«Եթե ՆԱՏՕ-ի համար ճանապարհը բաց է, ապա այդ կազմակերպությունը սահմաններ չի տեսնում։ Եթե նրան չկանգնեցնեին Ուկրաինայում, ապա ժամանակի ընթացքում դաշինքը պատերազմ կսկսեր Ղրիմի պատրվակով», – Խամեինիի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը։