Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։

Այնուհետև կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կխոսեն սիրիական խնդրի մասին։