Արսեն Թորոսյանն ընդդեմ Անանիա Շիրակացու ու Մխիթար Գոշի

Արսեն Թորոսյանն ընդդեմ Անանիա Շիրակացու ու Մխիթար Գոշի։

Այս թուլամորթ քայլարաստ Արսեն Թորոսյանը, անգամ այնքան ապիկար գտնվեց, որ իր հարազատ ՔՊ կուսակցությունն իրեն նախարարից դարձրեց ԱԺ պատգամավոր։

Բայց սա չի բավարարվում այդքանով ու շարունակում է զարմացնել մեզ։

Երեկ էլ լրատվամիջոցով հայտարարել է, թե դեմ է խաչերի կառուցմանը՝ կտրուկ դեմ է այդ երևույթին և գտնում է, որ դրանք պետք է ապամոնտաժվեն, ու նորերը չպետք է կառուցվեն. «Այդ 100 եկեղեցիների փոխարեն կարելի էր այդքան դպրոցներ մանկապարտեզներ, հիվանդանոցներ կառուցել»։

Եվ սա ասում է մի մարդ, որը հենց ինքն է իր կուսակցության հետ լծվել «եկեղեցու և եկեղեցականների ոտը» դպրոցից, մանկապարտեզից ու հիվանդանոցներից հեռացնելու գործին, զրկել դիվանագիտական անձնագրերից և այլն…

Տվե՛ք Առաքելական եկեղեցուն կրթօջախները, հիվանդանոցները և կտեսնեք թե ոնց կկառավարի։

Առաքելական Եկեղեցին, եկեղեցական Մխիթար գոշ է ունեցել, որը Եվրոպայից դեռ հարյուրամյակներ առաջ է գրել, կանանց իրավահավասարության մասին, Անանի Շիրակացի ենք ունեցել, որը Եվրոպայից դարեր առաջ էր դեռ քարոզում, որ երկիրը կլոր է։

 

Աշոտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից