Մնում ա դատախազը մի հատ էլ «Ba xi Kocharyani vaxt cheiq xosum…» թեմայով լայվ անի ու վերջ. Վրթանեսյան
Մի քանի օր առաջ աղմուկ բարձրացավ, որ Հատիս սարի վրա մի քանի հազարամյակ հնության ամրոց կա, որն, ամենայն հավանականությամբ կոչնչացվի այդ անիմաստ արձանի և իր շուրջը շինարարության պատճառով։
Նաև մարդիկ հիշեցին, որ Հատիս սարը բնության հուշարձան է ճանաչված, այսինքն օրենքով այն պաշտպանված է և չի թույլատրվում այդտեղ շինարարություն իրագործել։
Այս ամենից հետո դատախազությունը քնեց, զարթնեց ու վնիզապնը … (պինդ բռնվեք, աթոռից չընկնեք) որոշեց քննել 2000–2010 թվականներին Երևանում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման դեպքերը ու ենթադրյալ մեղավորներին պատասխանատվության կանչել։
Մնում ա դատախազը մի հատ էլ «Ba xi Kocharyani vaxt cheiq xosum…» թեմայով լայվ անի ու վերջ… Հատիս սարը է՛լ ոչ ոք չի հիշի։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

