Սա է խաղաղության գինը, մենք վճարում ենք դրա դիմաց, Նիկոլ Փաշինյանը ստանում և վայելում է․ Ինեսսա Բարսեղյան

Համացանցում լայն տարածում գտած Փաշինյան-Էրդողան զույգի հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկությունները մտահոգիչ ու խիստ անհանգստացնող են։

Մինչ երկուստեք փոխանակված մտքերին ու առաջարկներին անդրադառնալը հարկ է նշել, որ սա իր տեսակով առաջին հեռախոսազրույցն է շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում՝

1) Մեկ անգամ ևս բացահայտվեց Թուրքիայի ուղղակի մասնակցությունը Հարավային Կովկասում տեղի ունեցած և շարունակվող գործընթացներին։

2) Կողմերը ակնկալիք են հայտնել արագ կյանքի կոչել դեռևս Հուլիսի 1-ին Ռ. Ռուբինյանի և Ս. Քըլըչի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, երկու երկրները իրենց սահմանները պետք է բացեն երրորդ երկրների քաղաքացիների համար։

Իրականում սա միջանցքային տրամաբանության նուրբ ձևակերպումն է, այլ կերպ ասած՝ «աչքկապոցի»։ Դեռևս 1993 թվականից փակ սահմանը ցանկանում են բացել իրենց թուրք եղբայրների համար, որ Հայաստանի կործանումն ավելի արագ տեղի ունենա։

3) Թուրքերի շտապողականությունը պայմանավորված է իրենց հեռատեսությամբ. քանի Նիկոլը տալիս է, վերցնեն ՝ ինչ ցանկանում են։ Իրենք ցանկանում են ամեն ինչ, իսկ Նիկոլը տալիս է ամեն ինչ։

4) Եթե Թուրքիան խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից, ուրեմն ՀՀ իշխանությունները ամեն ինչ արդեն և՛ պայմանավորվել են, և՛ հանձնել կամ վաճառել։

5) Կարևորը՝ Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է թուրքերի Կուրբան Բայրամ տոնի առթիվ՝ մտքում կրկնելով «Ալլահու ակբար» խոսքերը։

Հ.Գ. Սա է խաղաղության գինը, մենք վճարում ենք դրա դիմաց, Նիկոլ Փաշինյանը ստանում և վայելում է։

 

Ինեսսա Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից