Թուրքական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի Մախմուր քաղաքի փախստականների ճամբարի վրա
Իրաքի անվտանգության աղբյուրը հայտարարել է, որ թուրքական բանակի ԱԹՍ-ն հարձակում է իրականացրել Իրաքի Մախմուր քաղաքի փախստականների ճամբարի վրա։ Գրում է ParsToday-ը:
Աղբյուրը նշել է, որ հարձակումն իրականացվել է Մախմուր շրջանում գտնվող քուրդ փախստականների ճամբարի ներսում գտնվող տան վրա։
Հարձակման զոհերի ու վնասների մասին մանրամասներ չեն հաղորդվել:
Սակայն Shafaq News-ը հողորդել է, որ ըստ որոշ տվյալների, հարձակման հետևանքոով կան զոհեր:
Անկարան հայտարարել է, որ այս ճամբարում գտնվում են նար PKK-ի անդամներ և այնտեղից հարձակումներ են իրականացվում Թուրքիայի դեմ:

