Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:
Սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումն է։ Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումն այս տարեսկզբին էր՝ հունվարի 14-ին, երկրորդը՝ մոտ մեկուկես ամիս անց՝ փետրվարի 24-ին։ Երրորդ հանդիպումը մայիսի 3-ին էր։

