Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքները կարող են ընդունվեն նաև ՌԴ կողմից
Ռուսաստանի Պետդուման այսօր կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է, որ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքները կարող են ընդունվեն նաև ՌԴ կողմից։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Խոսքն այն վարորդների մասին է, որոնք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են իրականացնում ՌԴ–ում։

