Սորոսականներին անհիմն կերպով արդարացնելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պաշտոնե հայտարարում եմ՝ Սորոսականներին անհիմն կերպով արդարացնելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը»:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանին աղբամանը գցելու համար «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին երեկ դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, մեղավոր չճանաչվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ հրապարակել է դատավճիռը՝ ճանաչելով և հռչակելով «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում։

