Նիկոլի հրահանգները լոկ խոսքեր չեն, դրանք մահախոսականներ են…

Հիշո՞ւմ եք, երբ նիկոլն ասում էր՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»…իսկ իրականում սա պետք էր հասկանալ այսկերպ՝ «Կա՛մ ես կապրեմ, կա՛մ դուք ՉԵ՛Ք ապրի»…նիկոլի ապրելու ամեն վայրկյանը անմեղ մարդկանց չապրելու գին է արժենում, նիկոլի հրահանգները լոկ խոսքեր չեն, դրանք մահախոսականներ են…

Ձեզ խոստացավ խաղաղություն, բերեց պատերազմ, ձեզ խոստացավ բարեկեցիկ կյանք, խլեց հազարավոր կյանքեր, իսկ ինքը սկսեց ապրել բարեկեցիկ, ձեզ խոստացավ լուսավոր ապագա, իսկ այսօր նույնիսկ ներկա չունեք…ինքն իր առջև դրված նպատակին ամեն օր մի քայլով, իսկ ավելի ճիշտ մի նոր փամփուշտով ավելի է մոտենում՝ չխնայել ոչ մի ՀԱՅԻ, իսկ դուք շարունակեք ապրել նրա վարչապետության ներքո ու թուրքի հետ խաղաղության եզրեր փնտրել՝

աճուրդի հանելով ձեր պղծված հոգին ու մարմինը…

Ինեսա Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից