Պարզվել է երեկ Սևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 12 վիրավորների ինքնությունը

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ ՝ հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Այս  մասին shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes C-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Հենրիկ Հունանյանը, իսկ Mercedes Sprinter-ը վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Ազատ Առաքելյանը:

Վթարի հետևանքով Mercedes C-ի վարորդ Հ. Հունանյանը և Mercedes Sprinter-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 32-ամյա  Հայկանուշ Ղարիբյանը, Երևանի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանը, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արմինե Չարչյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արուսյակ Առաքելյանը, Արագածոտնի մարզի բնակիչ,  28-ամյա  Գայանե Ենգիբարյանը, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արմինե Կարապետյանը, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանը,  Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Գաբրիելյանը, Երևանի բնակիչ, 27-ամյա Ջեմմա Մանուկյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ոսկեհատ Զաքարյանը, Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Աբգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել էին Mercedes Sprinter և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։