Ո՞վ ասաց, որ ձեր երազանքի դեմոկրատական երկրում նույն ՔՊ-ն մի գեղեցիկ օր չի կարող որոշել փոխել Նիկոլին և ուրիշ մեկին նշանակել վարչապետ
Վերջերս հաճախ շրջանառվող քարոզչական այն թեզի մասին, թե. «Նիկոլը լեգիտիմ ընտրված ղեկավար է, ըստ այդմ իր հեռացումը հնարավոր է միայն ու միայն նոր ընտրություններով, սա է ժողովրդավարության պահանջը»։
Նախ՝ argumentum ad Hitlerum. հիշեցնեմ, որ Ադոլֆ Հիտլերն էլ էր ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավար։ Թե ինչ եղավ հետո գերմանական ժողովրդավարության հետ, շատ հուզիչ էր…
Երկրորդը՝ հարցի ֆորմալ կողմի մասին. ո՞վ ասաց, որ վարչապետին հնարավոր է փոխել միայն ընտրություններով։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմ ընտրություններով ընտրված ղեկավար էր։ Նույն «Ելք» դաշինքը, որի մասն էր կազմում ՔՊ-ն, այդ ընտրությունների արդյունքները ընդունել էր ու գնացել խորհրդարան։ Ինչո՞ւ Նիկոլը հանգիստ չվերընկավ տեղում ու չսպասեց հաջորդ խորհրդարանական ընտրություններին (որոնք պիտի որ այս ապրիլին լինեին…)։ Արդյոք 2017-ին ՀՀԿ-ի հաղթանակն ընտրություններում կանգնեցրե՞ց Նիկոլին։ Միայն թե չասեք, էլի, թե. «Էն ուրիշ էր»։
Ո՞վ ասաց, որ ձեր երազանքի դեմոկրատական երկրում նույն ՔՊ-ն մի գեղեցիկ օր չի կարող որոշել փոխել Նիկոլին և ուրիշ մեկին նշանակել վարչապետ։ Օրենքի առումով ոչ մի բան չի խանգարում իշխող խմբակցությանը դա անել, չէ՞։ Օրինակ՝ եթե փողոցային ճնշումն այնքան աճի, որ sireli varcapet-ի հետույքը պահող տարբեր խմբեր որոշեն, որ ավելի լավ է ազատվեն այնպիսի տոքսիկ ակտիվից (toxic asset), ինչպիսին Նիկոլն է։
Է՛լ չասեմ, որ քիչ թե շատ ժողովրդավար երկրներում վարչապետները ստիպված են լինում հրաժարական տալ շատ ավելի մանր «պռապուսկատների» համար, քան պատերազմում երկիրը խայտառակ պարտության տանելն է ու կապիտուլյացիա ստորագրելը, թշնամուն պետության տարածք առանց մեկ կրակոցի ներս թողնելն ու նրան երկրի տարածք հանձնելը, դիվանագիտությունն ու երկրի անվտանգությունը տապալելը, երկրիդ թշնամիների օրակարգը անթաքույց սպասարկելը։
Երրորդ՝ ամենակարևոր փաստարկը. Նիկոլն այսօր չի ներկայացնում հայկական պետականության, հայ ազգի ու ՀՀ քաղաքակացիների շահերը։ Նա, ըստ էության, ինչպես վերևում նշեցի, թշնամու օրակարգերը սպասարկող է։ ՀՀ վարչապետի կոստյում հագնելով նա չի դադարում լինել Իլհամ Ալիևի ու Էրդողանի սպասարկու, ավելին՝ շատ ավելի վտանգավոր է դառնում։
Իսկ սա նշանակում է, որ դեմոկրատիայի մասին լոլոներն այս կոնտեքստում ընդամենը… լոլոներ են։
Չորրորդը՝ քիչ կարևոր, բայց այնուամենայնիվ հետաքրքիր նրբություն. իբր ժողովրդավարությամբ հիմնավորված այս քարոզչական թեզը տարածողներից և ոչ մեկը ժամանակին չի քննադատել Նիկոլի կողմից ԱԺ-ի վրա հարձակումը 2018-ի հոկտեմբերի 2-ին, ինչպես նաև դատարանների շրջափակումը 2019-ին։
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

