ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բարենցի ծովից «Զիրկոն» հրթիռի հաջող արձակման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը Բարենցի ծովից հաջողությամբ արձակել է «Զիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ կրակոցներն իրականացվել են Սպիտակ ծովում գտնվող ծովային թիրախի ուղղությամբ, որը գտնվում է մոտ 1000 կմ հեռավորության վրա։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ կրակոցները տեղի են ունեցել նոր զինատեսակների փորձարկման շրջանակներում։ «Զիրկոն» (Zircon) հրթիռն աշխարհում առաջինն է, որն ունակ է խոցել թիրախը 1000 կմ հեռավորության վրա և շարժվել ավելի քան 10000 կմ/ժ արագությամբ։