Նարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան
Ռուսաստան ժամանելուց հետո երգչուհի Նարգիզ Զակիրովային արտաքսել են Ուզբեկստան, հայտնում է Ռիա Նովոստին։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ պատճառն Ուկրաինայում հատուկ գործողությունը դատապարտելն է։
Հիմա արդեն 51-ամյա եգչուհին մինչեւ 2072թ․-ը չի կարող մուտք գործել Ռուսաստան։ Նման որոշում է ստացել նրա փաստաբան Բախրոմ Իսմայիլովը։ Նա նաև հատատել է տեղեկատվությունն այն մասին, որ Նարգիզ Զակիրովան, որը ԱՄՆ քաղաքացիություն ունի, ստիպված է եղել Դոմոդեդովո օդանավակայանից Ուզբեկստան վերադառնալ։

