Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տուժողների փաստաբանները (Վահան Հովհաննիսյանը) միջնորդել են դատախազին Նիկոլ Փաշինյանին հարցաքննել և տալ դատավարական կարգավիճակ:
Դատախազը ցուցում է տվել քննիչին կատարելու քննչական գործողությունը, մինչդեռ քննիչն անգործություն է դրսևորել:
Վաղը՝ 18.05.2022թ. ժամը 11:00-ին Նահատակների ծնողները և փաստաբանները լինելու են ք.Երևան, Բաբայան 6 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության մոտ՝ պահանջելու պարզաբանել անգործություն դրսևորելու պատճառները»:

