Այս սինլքորի լեզուն երկսրել է, որովհետև սովոր է նման «հռետորաբանությամբ» խոսել Հայաստանում իշխող կոլաբորացիոնիստական վարչախմբի հետ և մնալ անպատասխան․ Ոսկանյանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին
Բաքվի բարբարոսական վարչախմբի արտգործնախարար կոչեցյալն իրեն լկտիաբար իրավունք է վերապահել «գնահատականներ» հնչեցնել այժմ էլ Երևանում հանուն Հայաստանի և Արցախի շարունակվող ազգային-ազատագրական պայքարի մասին։
Այս սինլքորի լեզուն երկսրել է, որովհետև դա, ցավալիորեն, սովոր է նման «հռետորաբանությամբ» խոսել Հայաստանում իշխող կոլաբորացիոնիստական վարչախմբի հետ և մնալ, ըստ էության, անպատասխան։
Հայաստանում ձևավորվելիք յուրաքանչյուր ազգային իշխանության հեռագնա առաջնահերթ օրակարգի բացադրիչներից մեկը պետք է լինի նման «հանդգնություն» դրսևորող թշնամուն ոչ միայն հռետորաբանության, այլ նաև անզուգաչափ հարվածների տիրույթում լռեցնելը, քանզի նույնիսկ լկտիությունը պետք է սահմաններ ունենա։
Վարդան Ոսկանյան

