Որպեսզի պարզ լինի, թե թուրքերն այսօր ինչ քաղաքականություն են վարում մեր նկատմամբ, պետք է ուսումնասիրել քրդերի նկատմամբ վերջին երեք տասնամյակում վարած քաղաքականությունը
Որպեսզի պարզից էլ պարզ լինի, թե թուրքերն այսօր ինչ քաղաքականություն են վարում մեր նկատմամբ, պարզապես պետք է ուսումնասիրել քրդերի նկատմամբ վերջին երեք տասնամյակում վարած քաղաքականությունը։
Քրդական հանրության մեջ ներարկեցին կուսակցություններ, որոնք ֆինանսավորվում են բացառապես թուրքերի կողմից։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե թուրքական պետության, այլ թուրք քաղաքացիների, օրինակի համար մի խումբ գործարարների, կամ , իբրև թե ժողովրդավարությամբ զբաղվող, կրթական ծրագրերով զբաղվող կազմակերպությունների։ Այս կուսակցությունների հիմնական գործունեությունը ոչ թե ինչ որ բան առաջարկելն է, այլ եղածը ծաղրել, մանիպուլացնել, ցանկացած քայլ ենթարկել քննադատության և հնարավորինս շատ ատելություն գեներացնել որոշակի ինքնուրույն ուժ ներկայացնող քաղաքական ուժի նկատմամբ։
Որպեսզի ամեն ձև կտրեն ինքնաֆինանսավորումը, թուրքերը նաև քրդական աշխարհում ներդրեցին հարուստների նկատամամբ ատելության գործոնը։ Այն դեպքում, երբ Թուրքիայում հարուս և աղքատ բևեռացումն այնքան ցցուն է, որ , օրինակի համար, ունեն կղզիներ Մարմառա ծովում, որտեղ բացառապես թուրք մեծահարուտներ են ապրում, ովքեր կարևորագույն պաշտոններ են զբաղեցնում։ Սակայն իրենք քրդական աշխարհում կարողացել են հասնել նրան, որ աղքատ, կամ միջին ունեցվածքի տեր քուրդը իրեն թշնամի է համարում անգամ այն քուրդ մեծահարուստին, ով իր հարստությանն է հասել ոչ թե քրդական համայնքի միջոցով, այլ ինչ որ երկրում իր գործունեության արդյունքում։ Այսպիսով քրդական աշխարհում ևս մեծահարուստներին ընկալում են որպես թշնամիներ, իրենց ազգի անհաջողության թիվ մեկ մեղավորներ։ Այնուհետև թուրքերն անցան քրդական ուժային կառույցներին։ Սկսեցին այդ նույն կուսակցությունների միջոցով վարկաբեկել բանակի գեներելաներին, և ընդհանրապես բանակին։ Հասան նրան, որ բանակի գեներալներից կերտեցին թալանչի, սպանդ իրականացնող կերպարներ։ Քրդական հասարկաության մեջ սկսեցին ներարկել մի թեզ, որ եթե չլինեին այդ գեներալները, ապա քրդերի վրա չէին հարձակվի թուրքերը․․․
Հիմա վերադառնանք Հայաստան, փորձեք ինքներդ , ամեն մեկդ ձեզ համար, ձեր մտքում վերարտադրել անցած երեսուն տարիների գործընթացները, փորձեք զուգահեռներ անցկացնել։
Ի դեպ, ասեմ, որ թուրքական բանակում կոռուպցիան ամենաբարձր մակարդակով է հովանավորվում։ Սկսած գնումներից, վերջացրած ռազմարդյունաբերությունից։ Թուրքական ռազմարդյունաբերությունում հաջողության են հասնում այն ընկերությունները, որոնք ուղիղ կապ ունեն իշխանության ներկայացուցիչների հետ։ Թուրքական բանակի կոռուպցիոն սխեմաների մասին կխոսեմ, երբ հարմար առիթ լինի։
Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

