Ուսապարկերով ակցիա իրականացնելու համար «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում. իրավապաշտպան

Իմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ «ուսապարկերի» պատկերներներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար։

Չեք հավատում՝ վ… վախենամ ստիպված եք հավատալ։ Ահա՝ զեկուցագիրը։

Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռևս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ՝ նոր տեղադրեմ։ Էս մեկն էլ թող էսպես լինի։

Ի դեպ -2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»։ Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել։ Դա ինքնին լուրջ խախտում է։

Ի դեպ – 3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին։

Ի դեպ – 4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից