Մարզերում ցուցարարների վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով անձինք. Իշխան Սաղաթելյան
«Ոստիկանական ուժերը քիչ են, և Փաշինյանը որոշել է այս խուլիգաններին մեր դեմ ուղղել»,- ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիրը կոչ արեց իրավապահներին չկատարել ապօրինի հրամանները, քանի որ ուժի անհամաչափ կիրառման յուրաքանչյուր դեպք կպատժվի իշխանափոխությունից հետո։
Բողոքի ակցիաների ժամանակ բերման են ենթարկել ավելի քան 250 հոգու, բայց նրանք բոլորն արդեն ազատության մեջ են, ասաց Սաղաթելյանը։
Օրվա ընթացքում փակվել է Երևանի մոտ 30 փողոց, ինչպես նաև հանրապետության մարզեր տանող ճանապարհներ։

