Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով թշնամական զորքերի կուտակման մասին գրողներից մեկն էլ ես եմ եղել․ Տոնոյան

Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով թշնամական զորքերի կուտակման մասին գրողներից մեկն էլ ես եմ եղել 2018թ. ապրիլին ու մայիսի սկզբներին։

Բնականաբար, էսօրվա իշխանավորների երկրպագուները անտարբեր չանցան գրառմանս կողքով։ Անտարբեր չանցան, բայց ոչ դրական իմաստով։

Գրեցին՝ ոչ մի բան էլ չկա։ Անգամ եթե կուտակում կա, դա ավելի վտանգավոր չէ, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Բնականաբար, նույն օրերին, երբ արդեն գահին բազմել էին «Սերժ մերժածները», եղավ թշնամու իրականացրած Գյուննութի օպերացիան Նախիջևանի ուղղությամբ (Ադրբեջանում մտցվել է պատմության դպրոցական դասագրքեր), որը շաբաթներ անց մեզանում իմացվեց, լղոզվեց ու գնաց։

Առանձնապես պետքներն էլ չէր։

Հիմա հանկարծ սահմաններն են հիշել։

Իյա, իրո՞ք։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից