Ի՞նչ է նախատեսել ընդդիմությունը վաղը
Վաղվանից փողոցները կրկին կփակվեն, ընդդիմադիրները կշարունակեն մնալ Ֆրանսիայի հրապարակում։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը` 8։15-ից կրկին սկսվելու են անհնազանդության ակցիաները․ տարբեր խմբեր կգտնվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը։
«Իշխանությունները այսօր ողջ ոստիկանական ուժերը կենտրոնացրել էին Երևանում, ուրեմն վաղը միաժամանակ փակ կլինեն նաև մարզային ճանապարհները»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ կոչ անելով փակել նաև մարզային ճանապարհները։