Դատախազությունն ուսումնասիրում է «Մեդիահաբի» օպերատորին ՊՊԾ պետի՝ ոտքով հարվածելու տեսանյութը
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժի գործադրման, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտման տեսանյութերն ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում․ այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Սարգիս Հովհաննիսյանն այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել է «Մեդիահաբ»-ի օպերատորին, վիճաբանել, քաշքշել ու ձեռք բարձրացրել լրագրողի վրա, հետո սպառնացել ակցիայի մասնակցին։

