Սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է․ Իշխան Սաղաթելյան
Ընդդիմադիր երկու շարժումների մասնակիցները հասան Ազատության հրապարակ, որտեղ ավարտեցին այսօրվա երթը։
Մայիսի 1-ից սկսվում է պայքարի վերջնական փուլի սկիզբը։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ հանրահավաքը տեղի է ունենալու Ֆրանսիայի հրապարակում, որտեղ մասնակիցները մուտք կգործեն 4 տարբեր ուղղություններից, իսկ վաղը Երևանում անհնազանդության ակցիաներ են լինելու։
«Սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

