Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն աակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Այս մասին Ալիևը հայտարարել է «Հարավային Կովկաս.զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Այո, մենք չենք ժխտում, որ մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է աղճատվեն քաղաքական գերազանցության պատճառով», – ընդգծել է նա։