Այսօր ու արդեն երկու տարի է՝ Հայաստանը չունի արտաքին անվտանգություն․ Հայաստան պետությունը վերածվում է Սիրիայի
Հայաստան պետությունը վերածվում է Սիրիայի, որտեղ արտաքին ուժերի հրահրած քաղաքացիական պատերազմից հետո առաջին տարիներին ո՛չ երկրի սահմաններին, ո՛չ էլ երկրի ներսում հնարավոր չէր անվտանգություն ապահովել։
Թելադրող էին արտաքին կամքն ու դրանց պրոքսիները։
Այսօր ու արդեն երկու տարի է՝ Հայաստանը չունի արտաքին անվտանգություն։ Այսօրվա վրաերթի ահասարսուռ դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ բոլորիս, որ վաղուց չկա մեր երկրում նաև ներքին անվտանգություն։
Պատճառը՝ կապիտուլիանտի իշխանությունն է։ Ավելի ճիշտ՝ թուրքամետների խմբավորումը կապիտուլիանտի գլխավորությամբ բացի իշխանություն պահելուց այլ նպատակ չունի և չի ունեցել։ Սա է պատճառը, որը մենք ո՛չ արտաքին և ո՛չ էլ ներքին հարցերում այլևս անվտանգություն չենք ունենալու։
Եթե կապիտուլիանտն ու իր խմբավորումը չհեռացվեն, Հայաստանը թաղվելու է հետադիմության մեջ, որի կողքին Սիրիայից, Լիբանանից ու Իրաքից եկած կադրերը թվալու են դրախտային։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

