«Ժողովուրդ ջան մեզ սխալ եք հասկացել» կամ «ժողովրդի ետևում ոչ մի թուղթ չի ստորագրվի» արդարացումները և խոստումները արդեն չեն աշխատում․ Աբովյան
Իշխանությունները խիստ «զարմացել են» այն կոշտ և բացասական արձագանքներից, որոնք հնչում են այս օրերին բոլոր տեղեկատվական տիրույթներից ի պատասխան նույն իշխանությունների վերջին հակահայկական, հակարցախյան, թրքահաճո և ադրբեջանամետ հայտարարությունների։
Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը իրականում չի հասկանում, թե ինչու հայ հասարակությունը շատ կոշտ և կոպիտ արձագանքեց թուրքին Արցախի և Հայաստանի կենսական շահերը հանձնելու նախագծերին (այսինքն իշխանության կողմից նախապատրաստվող ազգային ինքնասպանություն նախագծերին)։
Ասեմ ավելին, տարատեսակ «մարիակարապետյանների» և «վիգենխաչատրանների» հնչեցրած հակաարցախյան, հակահայկական և հակապետական մտքի գոհարները ոչ մի կասկած չթողեցին մարդկանց մոտ, թե ինչ է իրականում թաքնվում «խաղաղության դարաշրջան» կան «կարգավիճակի նշաձողի իջեցում» եզրույթների շուրջ։
Իհարկ է, հիմա իշխանական թեւի ջանքերը տեղեկատվական դաշտում միտված են ինչ որ կերպ լղոզել և նետրալիզացնել այն զայրույթի ալիքը,որը բարձրացավ Հայաստանում։
Հենց դրանով է պայմանավորված իշխանական թեզերի շուրջ տեղեկատվական տարափը իբր «ժողովուրդ ջան մեզ սխալ եք հասկացել» կամ «ժողովրդի ետեւում ոչ մի թուղթ չի ստորագրվի»,սակայն այս իշխանական արդարացումները և խոստումները արդեն չեն աշխատում, քանզի մարդիկ ամեն ինչ շատ լավ հիշում են։
Ընդ որում ակնհայտ զայրույթ և հիասթափություն ցուցաբերում են իշխանամետ զանգվածի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ապրեցին իրական ցնցում իրենց կողմից «սիրված» իշխանության թրքահաճո կեցվածքից։
Կարծում են, որ իշխանական արդարացումների և խոստումների հոսքը այս օրերին ավելանալու միտում ունի, սակայն իմ կարծիքով դա կլինի տեղեկատվական հանգստացնող «նարկոզի» տեսքով, որը իր հերթին ունի միայն մեկ նպատակ, հանգցնել մարդկանց զայրույթը։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

