«Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»․ Հանրապետական երիտասարդների երթը (տեսանյութ)
ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ոստիկանության Կենտրոն բաժանմունքից քիչ առաջ ազատ արձակվեցին ակցիայի ժամանակ բերման ենթարկված հանրապետական երիտասարդները։ ՀՀկ երիտասարդ ակտիվիստները երթով շարժվեցին դեպի կուսակցության շենք։ Դանիելյանի խոսքով՝ իրենց երթին միացել են հարյուրավոր երիտասարդներ, որոնք «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով շարժվում են առաջ։ Քաղաքացիները ողջունում են երիտասարդներին։
Մանրամասն՝ տեսանյութում

