Բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին

3 ժամ պահելուց հետո Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակվեցին բոլոր բերման ենթարկվածները: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով, կարմիրբերետավորների առանձին ներկայացուցիչներ բավականին բիրտ ուժ են կիրառել, որն ուղեկցվել է հայհոյանքներով ու վիրավորանքներով, տեսանելի է, որ կա քաղաքական հրահանգ անհամաչափ ուժ կիրառելու:

Տիգրան Աբրահամյանը զգուշացրեց իրավապահ մարմիններին, որ ապօրինությունների համար շատ շուտով կենթարկվեն պատասխանատվության: