Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի երկու մասնակիցները դադարեցրին այն
Օրեր առաջ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի երկու մասնակիցները դադարեցրին այն։
Նրանցից Նվեր Կիրակոսյանը մի քանի րոպե առաջ հրապարակում հավաքվածներին ասաց, որ իրենց պայքարն այլևս չպետք է սահմանափակվի մեկ վայրում գործողությամբ։
Նրանք մտադիր են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել։ Բացի այդ, նրանք արդեն հասցրել են ավելի քան 2 հազար ստորագրություն հավաքել ի պաշտպանություն Արցախի և համախմբել մեծ թվով հայրենակիցների։ Ուստի նրանք որոշել են դադարեցնել ակցիան և ավելի լայն գործունեություն ծավալել։

