Ուկրաինացի զինվորականները ծաղրում են տարեց խաղաղ բնակչին՝ ներկայանալով որպես ռուս զինվորականներ և առաջարկելով գործարք (տեսանյութ)
ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Իրական արևմտյան արժեքներով, այն է՝ ռասիստական ցեղասպան ցինիզմով կառուցված ևս մեկ երկրի՝ Ուկրաինայի զինվորականները ծաղր ու ծանակի են ենթարկում տարեց խաղաղ բնակչին՝ ներկայանալով որպես ռուս զինվորականներ և առաջարկելով «դրոշ (այն է՝ պատիվ)՝ լափի դիմաց» գործարք։ Տատիկն արժանապատվորեն հրաժարվում է։
Ոգին միշտ պետք է տիրապետի մարմնին, միտքը՝ բնազդին։ Այսպիսի տատիկների, ինչպես նաև ադրբեջանական գերության մեջ խաչից հրաժարվել ու կրոնափոխ լինել չուզող հայ ռազմագերիների ամենազոր ոգու միջոցով են գրվում մարդկության պատմության ասպետական էջերը։
Ոչնչացո՛ւմ ու մոռացո՛ւմ կյանքը որպես «էսօրվա օր» դավանող լիբերալ-հեդոնիստական հերձվածությանը և դրա հակաՀայաստանյան ճյուղավորում կապիտուլյանտականությանը։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց, աւրհնեալ է յարութիւնը Քրիստոսի։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

