Տոյվո Կլաարը Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթն անվանել է «կարևոր և հեռատես»
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթն անվանել է «կարևոր և հեռատես»։ Կլաարը Twitter-ում գրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհին շատ խնդիրներ կան, բայց առաջ գնալը կարևոր է։ Իսկ Հայաստանը ունի ԵՄ աջակցությունը։
Մինչդեռ Հայաստանում և Արցախում մտահոգություն և վրդովմունքի ալիք են բարձրացրել Փաշինյանի խոսքերը։ Արցախում նախագահ Հարությունյանը նույնիսկ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։


