«Գուգլ թրանսլեյթ»-ը «սիրելի ռուսներ» արտահայտությունը փոխարինում է «մեռած ռուսներ» տարբերակով

«Գուգլ թրանսլեյթ» (Google Translate) ծառայությունն անգլերենից ռուսերեն թարգմանելիս առաջարկում է «Սիրելի ռուսներ» արտահայտությունը փոխարինել «մեռած ռուսներով»: Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Եթե թարգմանական ծառայության մեջ գրեք «սիրելի ռուսներ» ՝ «dear Russians» արտահայտությունը, ծրագիրը կառաջարկի «սիրելի» (թանկ) բառը փոխարինել «dead»՝ «մեռած» բառով:

Այլ ազգությունների հետ նույն արտահայտությունը գրելիս Google Translate-ը սխալ չի տեսնում։

Նախօրեին հաղորդվել էր, որ Mail.ru և Yandex առցանց ծառայությունների որոնողական համակարգերը սկսել են Google-ի ռեսուրսները նշել որպես Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը խախտողներ։

Մինչ այդ Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ Google-ը և նրա YouTube վիդեոհոսթինգը ուկրաինական ճգնաժամի սկզբից հակառուսական քաղաքականություն են վարում՝ արգելափակելով ռուսական ռեսուրսները։ Գերատեսչությունն արձանագրել է ռուսական լրատվամիջոցների, ուսումնական կինոնախագծերի, հասարակական գործիչների և կազմակերպությունների էջերի նկատմամբ գրաքննության շուրջ 60 դեպք։