Ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր են ջրածածկումներ․ ՇՄՆ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը նախազգուշացնում է

Պայմանավորված հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով՝ ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ։