Մահացել է բնապահպան Կարինե Դանիելյանը

Մահացել է բնապահպան Կարինե Դանիելյանը։ Գույժը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դանիելյանի դուստրը՝ Լիլիթ Օհանյանը։

«Մամաս, մեր բոլորի Կարինե Դանիելյանը այսօր հեռացավ մեզանից…»,-գրել է նա։

Կարինե Դանիելյանը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահն էր, Հանրային խորհրդի նախկին անդամ, շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ։