ԱՄՆ-ում Բայդենին անվանել են պատմության մեջ ամենավատ նախագահը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը Fox News–ի եթերում ասել է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ ժամանակակից պատմության ամենավատ կառավարիչը։
«Կարծում եմ, որ նախագահ Բայդենն ավելի շատ վնաս է հասցրել Ամերիկային, քան ժամանակակից պատմության ցանկացած այլ նախագահ: Այժմ մեր պատմության մեջ ամենավատ ճգնաժամը տեղի է ունենում երկրի ներսում»,- ասել է Փենսը:
Քաղաքական գործիչը նշել է, որ վերջին 14 ամիսներին ԱՄՆ-ում գնաճը հասել է 40 տարվա առավելագույնին։ Բացի այդ, երկրում բենզինը թանկացել է 70 տոկոսով։
Փենսը նաև ուշադրություն է հրավիրել ներկայիս վարչակազմի սխալների վրա՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում և Աֆղանստանից «աղետալի» հեռացումը։

