ԱՄՆ-ը Չինաստանին և Հնդկաստանին առաջարկել է նավթը հանել ռեզերվից
ԱՄՆ-ը փորձում է համոզել Չինաստանին և Հնդկաստանին միանալ ԱՄՆ-ի նախաձեռնությանը և ազատել նավթի պաշարները իրենց ռեզերվներից, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Բրայան Դիզը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նավթի մատակարարումների խափանումների համապատկերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կսկսի շուկա մատակարարել օրական մեկ միլիոն բարել ռազմավարական պաշարներ առաջիկա վեց ամսում։
«Մենք շարունակում ենք համագործակցել Միջազգային էներգետիկ գործակալության անդամ չհանդիսացող երկրների, Չինաստանի և այլ երկրների հետ՝ կապված նրանց պաշարների հետ, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է Դիզը:
Նա նաև մանրամասնել է, որ նման բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ։

