Ամերիկացիները կկարողանան անձնագիր ձևակերպելիս ընտրել X գենդերը. Բլինկեն
ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներն ապրիլի 11-ից հնարավորություն կստանան ընտրել երեք գենդերներից մեկը, ներառյալ ոչ սովորական «X» – ը, անձնագրի ձեւակերպման ժամանակ, հայտնել Է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Բուն բարեփոխման մասին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է դեռեւս անցյալ տարվա ամռանը, իսկ աշնանը առաջին անձնագիրն է տվել «X» գենդերի նշումով:
«Ապրիլի 11-ից սկսած ԱՄՆ քաղաքացիները կկարողանան X-ը որպես գենդերային նույնականացում ընտրել իրենց ամերիկյան անձնագրի համար դիմելիս։ Հաջորդ տարի նման հնարավորություն կստեղծվի փաստաթղթերի այլ ձեւերի համար», – ասել է Բլինկենը։

