Կայացել է Պուտին, Փաշինյան, Ալիև եռակողմ հեռախոսազրույց

Կայացել է Պուտին, Փաշինյան, Ալիև եռակողմ հեռախոսազրույց․ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երեք երկրների ղեկավարների հեռախոսազրույցը վերաբերել է Արցախի հարցին։

Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի  շուրջ։ Շեշտը դրվել է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման վրա։

Վերահաստատվել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը։