Մանրամասներ՝ ԱԻ նախարարի ձերբակալությունից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց։ Կոմիտեից հայտնեցին, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրեն այդ մասով։

Պարզվում է, որ նա առանց մրցույթի սուրճի ապարատները տարել նախարարություն, շինանյութ ձեռք բերել, բայց դրանով իր անձնական կարիքները հոգացել:

Բացի այդ` որոշակի յուրացումներ են եղել նաեւ պարգեւավճարների հետ կապված:

Պարզվում է` ոչ բոլոր պարգեւատրվածներն են կարողացել ամբողջությամբ տնօրինել իրենց գումարները, թե ում ինչքան է բաժին հասել` պարզում է հակակոռուպցիոն կոմիտեն: