Վիրավորներից մեկի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր․ Արցախի ՄԻՊ
«Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձանցից մեկի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` նշելով, որ նա Երևան է տեղափոխվել։
«Հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից»,– գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` Երևան տեղափոխված ևս մեկ վիրավորների վիճակն էլ գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգ չկա։

