ՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինային կատարել Ռազմագերիների մասին Ժնևյան կոնվենցիաները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայում ռուս զինվորականների խոշտանգումների տեսանյութը, սակայն մատնանշել է Ժնևի կոնվենցիաների պահպանման կարևորությունը։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում ռուս ռազմագերիների ոտքերին կրակում էին։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզում ուկրաինացի ազգայնականների հենակետերից մեկում։ Ռուսաստանի քննչական կոմիտեին հանձնարարվել է ուսումնասիրել բոլոր հանգամանքները։

