ԿԶՆԱԿ-ը նոր ծրագիր է իրականացնում՝ սովորողների փոխանակման ծրագիր
ԿԶՆԱԿ-ը նոր ծրագիր է իրականացնում՝ սովորողների փոխանակման ծրագիր։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դրա շրջանակներում 14-16 տարեկան սովորողները կարող են հյուրընկալվել այլ համայնքի դպրոցում, երկու շաբաթով։ Ծրագրի նպատակն է՝ խրախուսել երեխաների միջև սոցիալականացումը, հայրենիքի ճանաչողությունը, տարբեր մարզերում մշակութային և հանրային կյանքի մասին իրազեկվածությունը, սովորույթների և ավանդույթների ճանաչողությունը, որ կընդլայնի նրանց աշխարհայացքն ու արժեհամակարգը։
Ծրագրին մասնակցելու համար դիմում են դպրոցները, որոնք պատրաստ կլինեն հյուրընկալել սովորողներին։
Բոլոր մանրամասները՝ https://kznakhimnadram.blogspot.com/…/03/blog-post_66.html»,- գրում Անդրեասյանը։

