Թուրքիան «հայկական ճակատ» է պատրաստում Ռուսաստանի համար. WarGonzo
Մինչ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերը շեղված են Ուկրաինայում ռազմական գործողության վրա, նրա հարավային սահմաններին՝ Անդրկովկասում, Ադրբեջանը, թուրքական լավագույն ավանդույթներով, պատրաստվում է թիկունքից հարված հասցնել։ Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը։
Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են հետ քաշվել, սակայն հենց որ ռուս խաղաղապահները կատարեցին պայմանավորվածությունները, ադրբեջանական զինուժը առաջ անցավ և գրավեց Ասկերանի շրջանում ռազմավարական բարձունքը։
Սադրանքին հաջորդում է սադրանք։ Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ տաքանում են վառելափայտով, իսկ քաղաքներում վատնում են էլեկտրաէներգիան՝ առաջացնելով գերբեռնվածություն և հոսանքազրկում։
Ավելին՝ նախագծի տելեգրամյան էջում

