Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է դրվել հանրաքվեի. Նախարարը չբացառեց
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է դրվել հանրաքվեի։ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չբացառեց:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին ի պատասխան ԱԳ նախարարը նաև հավելել է.
«Հարցը նոր է ինձ համար պետք է մտածել, բացառել չեմ կարող ոչինչ։ Սկզբունքային բան չկա բցառելու, բազմաթիվ հանգամանքներից է կախված»։
ԱԳ նախարարի խոսքով` որպես միջպետական պայմանագիր, ստորագրվելու դեպքում, այն պետք է ներկայացվի ՀՀ ԱԺ վավերացմանը։

