Ժամը 18:30-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Փակ է Ասկերանի շրջանի Վերին Սզնեք համայնքի ճանապարհը (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Հարավ ևՄխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ):

Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ) իսկ Կիչան-Չլդրան միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը 80 սմ-1,2մ-ի):

Դժվարանցանելի են՝ Նոր Շեն, Հաղորտի, Ծովատեղ, Կավահան, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Կարմիր շուկա, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է 80 սմ-1մ-ի):

Մաքրման աշխատանքներ են տարվում Մուշկապատ համայնքում:

Ստեփանակերտ- Գորիս ավտոճանապարհը խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան-Վայք ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՆԳ նախարարությունը հորդորում է

Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։